Ապրանքներ
Մենք առաջարկում ենք միայն բարձրորակ ապրանքատեսականի։ Մեր ծառայությունները ևս կատարվում են ստորև ներկայացված նյութերով, այդ իսկ պատճառով մենք կարող ենք երաշխավորել ապրանքների և՛ որակը և՛ արդյունավետությունը։

Բիտումային Պրայմեր
Այս նյութով կատարվում է բետոնի փոշեզրկում, որպեսզի ապահովվի բարձր կպչողականություն: Նաև օգտագործվում է մետաղական մակերևույթների վրա:
ՆԱԽԱՇԵՐՏ

Գոլորշամեկուսիչ մեմբրան
Երկրաշերտ գոլորշամեկուսիչ Skipton D թաղանթ - 70քմ / խոնավության, քամու և փոշու պաշտպանման համար։
ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԻՉ

Բիտումային Մաստիկ
Նախատեսված է շենքերի հիմքերի ջրամեկուսացման համար:
Օգտագործվում է բետոնե մակերևույթների ու մետաղների վրա:
ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹ

Հանքաբամբակ URSA TERRA PRO 34
Նախատեսված է ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման համար և չի այրվում:
ՋԵՐՄԱ-ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԻՉ ՍԱԼ

Բիտումային տանիքածածկ
Օգտագործվում է շինությունների հիմքերի և տանիք ների ջրամեկուսացման համար։ Մի քանի շերտանի բիտումային նյութ է, որը պարունակում է պոլիմերներ, ապակե մանրաթելեր, ապակեբամբակ և պոլիէսթեր: Երկարակյաց է, առաձգական և չի վնասվում եղանակային կամ այլ արտաքին պայմանների ազդեցությունից:
ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹ

Ապակեբամբակ
URSA Heat Standard հանքային բամբակը թեթև ունիվերսալ նյութ է՝ դիմացկուն բորբոսին և սնկերին, պաշտպանում է աղմուկից։ Թեթև և հեշտ է օգտագործման համար: Համապատասխանում է ԳՕՍՏ-ի պահանջներին:
ՋԵՐՄԱ-ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԻՉ ՍԱԼ

Դրենաժաին թաղանթ
Օգտագործվում է հիմքերի և տանիքների ջրամեկուսացման, հետիոտնային ուղիների և այլ աշխատանքներում։ Պաշտպանում է մակերեսը հնարավոր բորբոսներից քիմիական լուծույթներից ու աղտոտվածությունից:
ԴՐԵՆԱԺԱԻՆ ՊԼԱՆՏԵՌ

Տանիքի ձագար
Ձագարն օգտագործվում է տանիքների ջրահեռացման համար։ Ձագարը (воронка) պոլիպռոպիլենից է և չի ժանգոտում։
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՁԱԳԱՐ

Պարապետի ջրատար
Այն կիրառվում է պատշգամբների և տանիքների արտաքին ջրատարների համար։
ՋՐԱՏԱՐ

Ջրամեկուսիչ Պոլիուրեթանային Նյութ
Բարձրորակ հեղուկ պոլիուրեթանային ջրամեկուսիչ նյութ, նախատեսված տանիքների, բետոնե մակերեսները ջրից և եղանակային ազդեցություններից պաշտպանելու համար։
ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ԾԱԾԿՈՒՅԹ

Բետոնե Սալիկներ
Ամուր և դիմացկուն բետոնե սալիկներ՝ բակերի, մայթերի և արտաքին տարածքների բարեկարգման համար։ Ապահովում են գեղեցիկ տեսք և երկարատև օգտագործում։
ՍԱԼԻԿ

Ջրամեկուսիչ Նյութ
Երկբաղադրիչ, բարձր ճկունությամբ ցեմենտային ջրամեկուսիչ ծածկույթ։ Այն նախատեսված է տարբեր կիրառութ յուններում բարձր ջրային ճնշմանը դիմակայելու համար։ ARDEX-ի այս նյութը պատրաստված է ոչ թունավոր նյութերից և հարմար է խմելու ջրի հետ շփման համար։
ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ԾԱԾԿՈՒՅԹ
Ծառայություններ

Օգտագործելով միայն բարձրակարգ նյութեր՝ մեր կողմից իրականացված պատերի, տանիքների և այլ մակերեսների փրփուրապատումը ոչ միայն մաքսիմալ արդյունավետ և երկարաժամկետ ջերմամեկուսացնում է տարածքը այլև ապահովում է լրացուցիչ ձայնամեկուսում։

Կատարում ենք տարբեր մակերեսների ջրամեկուսացման աշխատանքներ մեր կողմից ներկրվող ARDEX ապրանքանիշի ցեմենտային հիմքով ջրամեկուսիչ նյութով։ Անվտանգ նյութ է, դիմանում է բարձր ջրային ճնշմանը և ապահովում է գերազանց կպչունություն։
Ջրամեկուսացում ARDEX ջրամեկուսիչ նյութով

Հարթ տանիքների, շենքերի և շինությունների հիմքերի և պատերի, ավտոտնակների և այլ տարածքների ջրամեկուսացման աշխատանքները կատարվում են փորձառու մասնագետների կողմից, սեղմ ժամկետներում և մեր կողմից ներմուծված բարձրորակ նյութերով։

Լողավազանների և այլ մակերեսների ծածկապատում հեղուկ֊թաղանթով՝ պոլիուրեայով (полимочевина), որը փչվում է հատուկ սարքի միջոցով և, անմիջապես չորանալով, ապահովում է բացարձակապես անջրանցիկ, ամուր և առանց կարերի շերտ: Նյութի հետ կարելի է խառնել նաև գույն, այդ իսկ պատճառով այն առավել հեշտացնում է մակերեսների վերջնական տեսքը ստանալու ընթացքը։



Հաճախորդներ











